Վիրաբուժություն
Մեզէնտերալ անոթների թրոմբոզ. վարման տակտիկան
Մեզէնտերալ անոթների թրոմբոզը (ՄԱԹ) անհետաձգելի վիրաբուժության ցավոտ կողմերից է՝ պայմանավվորված կլինիկական պատկերի ոչ արտահայտվածությամբ, ախտորոշիչ միջոցների սահմանափակվածությամբ և մահացության բարձր տոկոսով:
ՄԱԹ-ի կլինիկական, ախտորոշիչ առանձնահատկություններն ու վիրաբուժական տակտիկան ուսումնասիրելու համար Էրեբունի բժշկական կենտրոնում հետազոտել ենք 2000 – 2007թթ բուժված 38 հիվանդների՝ 15 կին, 23 տղամարդ, նրանց միջին տարիքքը եղել է 55-60 տարեկան, բոլոր հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, որոնցից առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները՝ ՍԻՀ, շողացող առիթմիա, էնդոկարդիտ, հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզը, ստորին վերջույթների երակների վարիկոզ, ապա շաքարային դիաբետ, լյարդի ցիռոզ:
Ընդունվելուց կլինիկական նշանների հիման վրա ախտորոշումը դրվել է 22 հիվանդների մոտ՝ օգտագործելով մեր կողմից մշակված 50 բալանոց ախտորաշիչ ալգորիթմը՝ անամնեզ, որովայնի պատկերի և գանգատների խիստ անհամապատասխանություն, արյունոտ կղանք, ներորովայնային ճնշման բարձրացում, տրոպոնինային դրական փորձ, արյան քննություններով արտահայտված լեյկոցիտոզ, կրեատինինի և միզանյութի բարձր կոնցենտրացիա, պրոթրոմբինային և մասնակի ակտիվացված թրոմբոպլաստինային ժամանակների կարճացում, մեզէնտերալ անոթների դոպլեր քննությամբ՝ հոսքի խանգարում, ռենտգեն քննությամբ՝ աղեգալարների սեգմենտար պնևմատոզ: Ալգորիթմում յուրաքանչյուր կետին հատկացվում է մինչև 5 միավոր, եթե բալերի ընդհանուր գումարը կազմում է 25-ից (50%) բարձր, նախնական ախտորոշումը դրվում է. մեզէնտերալ անոթների թրոմբոզ:
Երկու հիվանդի մոտ ախտորոշումը դրվել է լապարակոպիայի միջոցով: Այս մեթոդի կիրառման ցուցումները ՄԱԹ-ի ժամանակ խիստ սահմանափակ են՝ կապված ներորովայնային ճնշման բարձրացմամբ պայմանավորված հնարավոր բարդությունների հետ:
6 հիվանդի մոտ ախտորոշումը դրվել է ախտորոշիչ լապարատոմիայի ժամանակ:
Վիրահատվել են 32 հիվանդներ, 2-ի մոտ եղել է ՄԱԹ-ի իշեմիայի փուլը, ռևիզիայի ընթացքում խորացել է պրոցեսը և աչքով տեսանելի աղեգալարի կազմափոխումը ակնհայտ է դարձել: 21 հիվանդ վիրահատվել է հեմոռագիկ նեկրոզի փուլում (18-ը՝ բարակ աղիքային, 2-ը հաստ աղու ձախ կեսի, 1-ը հաստ աղու աջ կեսի), 9 հիվանդներ էլ՝ տարածուն պերիտոնիտի փուլում (1-ը հաստ, 8-ը բարակ աղիքային): Հինգ հիվանդի մոտ գրանցվել է տոտալ նեկրոզ: Ակնհայտ է, որ թրոմբոզի ենթարկվում է առավելապես arteria mezenterica superior - ի ավազանը:
Վիրահատությունների ժամանակ աղինեիր կենսունակությունը որոշել ենք ոչ միայն ընդունված դասական վիզուալ մեթոով, երբ որոշվում է աղեգալարի գույնը, փայլը, պերիստալտիկան և միջընդերքի անոթների պուլսացիան, այլև մեր կողմից մշակված էլեկտրաստիմուլյացիոն պուլսօքսիմետրիկ մեթոդով, որը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ գնահատել տուժած աղեգալարի կենսունակությունը, դրանով իսկ խուսափել չհիմնավորված մասնահատումից, անաստամոզի կարերի անբավարարությունից և կանխարգելել կարճ աղու համախտանիշի զարգացումը:
Վիրահատված հիվանդներից մահացել են 11-ը. 5-ը տոտալ թրոմբոզի, 1-ը կարերի անբավարարության, շարունակվող թրոմբոզի, 2-ը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, 2-ը սրտամկանի սուր ինֆարկտի պատճառով:
Այսպիսով՝ մշակված ալգորիթմով հնարավոր է եղել մոտ 85% դեպքերում ժամանակին ախտորոշել ՄԱԹ-ը, իսկ առաջարկված էլեկտրաստիմուլյացիոն պուլսօքսիմետրիկ մեթոդով ինտրաօպերացիոն օբյեկտիվ գնահատել տուժած աղեգալարի կենսունակությունը: Որոնք էլ հնարավորություն են տվել զգալիորեն նվազեցնել բարդությունները:
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն